Արոնյանը հավակնորդների մրցաշարում ոչ ոքի է խաղացել Դինգի հետ

Արոնյանը հավակնորդների մրցաշարում ոչ ոքի է խաղացել Դինգի հետ

PanARMENIAN.Net - Մարտի 19-ին Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարում տեղի է ունեցել 8-րդ տուրը։ Արոնյանը ոչ ոքի է խաղացել Դինգի հետ:

Գրանցվել է մեկ հաղթանակ՝ Գրիշչուկինը՝ Կրամնիկի նկատմամբ։ Մյուս 3 զույգում՝ Դինգ-Արոնյան, Մամեդյարով-Կարյակին, Սո-Կարուանա, միավորը կիսվել է։

Մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում է Կարուանան: Նրան կես միավորով զիջում է Մամեդյարովը, որին հաջորդում է Գրիշչուկը 4․5 միավորով: Դինգը 4 միավորով 4-րդ հորիզոնականում է: Կարյակինն ու Կրամնիկը ունեն 3.5-ական միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 5-րդ և 6-րդ հորիզոնականները, հայտնում է Chess.am-ը:

Արոնյանն ու Սոն 3-ական միավորով 7-րդ և 8-րդ տեղերում են:

Մարտի 20-ին, հավակնորդների մրցաշարում տեղի կունենա 9-րդ տուրը: Մրցող զույգերն են՝ Սո-Գրիշչուկ, Կարուանա-Դինգ, Արոնյան-Մամեդյարով, Կարյակին-Կրամնիկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---