Նախագահականի ինքնաթիռը կհանձնվի կառավարությանը

Նախագահականի ինքնաթիռը կհանձնվի կառավարությանը

PanARMENIAN.Net - Նախագահականի հաշվեկշռից կհանվի ՏՈՒ 134Ա ԵԿ-65072 օդանավը և կհանձնվի կառավարությանը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մարտի 22-ի նիստի օրակարգում:

««ՀՀ Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված 1977 թվականի արտադրության 483,3 մլն դրամ սկզբնական արժեքով ՏՈՒ 134Ա ԵԿ-65072 օդանավն /գործարանային համարը՝ 49972/ կամրացվի «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին», - նշվում է նախագծի մեջ:

Նշվում է նաև, որ օդանավի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը պետք է ապահովվի մեկամսյա ժամկետում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---