Էրդողան. Թուրքիան կշարունակի գործողությունն Աֆրինում20 մարտի 2018 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերն ու նրանց դաշնակից Սիրիայի ազատ բանակի ջոկատները կշարունակեն ռազմական գործողությունն Աֆրինում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրքական զորքերն ու Սիրիայի ազատ բանակի ջոկատները կշարունակեն գործողությունն Աֆրինում՝ մաքրելով այն ականներից ու պայթուցիկներից, ինչպես նաև ապահովելով անվտանգությունն ու իրավիճակի կայունացումը քաղաքում»,-ասել է Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Daily Sabah թերթի վրա հղումով: Էրդողանը նաև քննադատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն Աֆրինում գործողության վերաբերյալ: «Հիմա ԱՄՆ-ն ասում է, թե մտահոգված է Աֆրինի իրավիճակով: Ո՞ւր էիք, երբ մենք մեր մտավախություններն էինք հայտնում, երբ խնդրում էինք միասին պայքարել զինյալ ջոկատների դեմ»,-ասել է Էրդողանը՝ կոչ անելով ԱՄՆ-ին հարգել Թուրքիային, եթե Վաշինգտոնը «ռազմավարական դաշնակից է համարում» Անկարային: Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է ԱՄՆ-ին քրդերին զենք մատակարարելու համար: ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ ասվում էր, որ ռազմական գործողություններն Աֆրինում «առավելապես ազդում են քաղաքի քուրդ բնակչության վրա, որը տարհանվել է Թուրքիայի զինված ուժերի և նրա կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր ուժերի հարձակմանը ենթարկվելու սպառնալիքի պատճառով»: Սիրիայի ազատ բանակի խմբավորումներն ու Թուրքիայի զինվորականները մտել են Աֆրին և լիակատար հսկողություն սահմանել քաղաքում: Մարտի 13-ից Աֆրինը շրջափակված էր թուրքական զորքերի կողմից: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |