ՌԴ-ում ավտոբուսի վթարից տուժածների անունները հայտնի են

ՌԴ-ում ավտոբուսի վթարից տուժածների անունները հայտնի են

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին Ռուսաստանում Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժածների անունները հայտնի են:

Մարտի 20-ին ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը ՌԴ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում, բախվել է բեռնատար ավտոմեքենային: Վթարի հետևանքով կան զոհեր և տուժածներ:

Ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Վարորդները և ուղևորներ՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց:

Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի, Տ. Բաբախանյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Ավտոբուսում եղել է 50 ուղևոր և 2 վարորդ (1972 թ. ծնված Տիգրան Բաբախանյան և 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյան). մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Կակ դոմա» հյուրանոց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---