ՀՀ-ից ԱՄՆ արտահանման գործընթացը կդյուրացվի

ՀՀ-ից ԱՄՆ արտահանման գործընթացը կդյուրացվի

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը հայաստանցի գործարարներին արտոնյալ պայմաններ կտրամադրի որոշ արտադրատեսակների արտահանման համար: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

Նշվում է, որ հարցը քննարկվել է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Հայաստան Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի ընթացքում: Հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանի խոսքով, կողմերը քննարկել են նաև փոքր ու միջին արտահանողների համար փաստաթղթավորման գործընթացը դյուրացնելու հարցը:

«Վաշինգտոնում անցած հանդիպումը ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում շահագրգռված են խորացնել տնտեսական գործընկերությունը: Խորացումը նշանակում է ոչ միայն առևտրաշրջանառության կամ ներդրումային որոշակի ակտիվության ապահովում, այլ նաև դիվերսիֆիկացում», - նշել է փոխնախարարը:

Հայկական կողմը հավաստիացրել է նաև, որ ԵԱՏՄ անդամակցությունը որևէ կերպ չի խոչընդոտում Երևանին ԱՄՆ-ի հետ տնտեսական գործակցության զարգացման հարցում:

2017 թվականին ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառությունը գերազանցել է $200 մլն-ը, ինչը 70%-ով ավելի է 2016 թվականի ցուցանիշից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---