Իսրայելը խոստովանել է` 2007-ին Սիրիայում միջուկային ռեակտոր է ոչնչացրել

Իսրայելը խոստովանել է` 2007-ին  Սիրիայում միջուկային ռեակտոր է ոչնչացրել

PanARMENIAN.Net - Իսրայելը գաղտնազերծել է 2007-ին սիրիական միջուկային ռեկատորի ոչնչացման ռազմական գործողության մասին տեղեկությունները: Այդ մասին մարտի 21-ին հայտարարել են երկրի ԶՈւ ներկայացուցիչները:

Ըստ նրանց, 2007-ի սեպտեմբերին Իսրայելի ավիացիան ռմբակոծել է և ոչնչացրել հետազոտական համալիրը, որը Սիրիայի ատոմային նախագծի առանցքային մասն էր: Համալիրը գտնվում էր Դեր Զորի անապատի շրջանում, Իրաքի հետ սահմանին, գրում է Deutsche Welle-ն:

«Ուղերձը, որը պարունակում է այդ գրոհը, այն է, որ Իսրայել պետությունը թույլ չի տա այնպիսի կարողություների ստեղծում, որոնք պոտենցիալ սպառնալիք են նրա գոյությանը»,-ասել են Իսրայելի ռազմական գերատեսչությունում:

Ըստ զինվորականների, համալիրը ոչնչացվել է հիմնովին և ենթակա չէր վերականգնման: Նրանք հավելել են, որ ռեակտորի ոչնչացման մասին որոշումը վերջին 70 տարում կայացված կարևորագույն որոշումներից է եղել: Նշվում է, որ մի քանի տարի անց այգ շրջանը հայտնվել է ԻՊ ահաբեկիչների ձեռքում և ռեակտորին կարող էին տիրանալ ահաբեկիչները:

AP գործակալությունը կարծում է, որ այդ տեղեկության հրապարակումը ազդանշան և զգուշացում է Իրանի համար:

Փետրվարին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խստորեն զգուշացրեց Իրանին իրավիճակի սրումից Մերձավոր Արևելքում: Նեթանյահուն հայտարարեց, թե «Իրանն ամենամեծ սպառնալիքն է աշխարհում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---