Իրանի նախագահը ՀՀ-ին շնորհավորել է Նովրուզի առթիվ

Իրանի նախագահը ՀՀ-ին շնորհավորել է Նովրուզի առթիվ

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Նովրուզի առթիվ իր ուղերձում, մի շարք իրանախոս և թյուրքախոս երկրներից զատ, շնորհավորել է նաև Հայաստանին: Այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ Իրանի նախագահը իրանական Նոր տարվա առթիվ շնորհավորել է Աֆղանստանին, Տաջիկստանին, Պակիստանին, Ադրբեջանին, Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքիային:

Ռոհանին մաղթել է, որ տոնը խաղաղություն, համերաշխություն և արդարություն բերի ժողովուրդներին:

2010 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հռչակել է Նովրուզի միջազգային օր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---