Ռինգո Սթարը Բրիտանական կայսրության ասպետ է դարձել21 մարտի 2018 - 16:51 AMT PanARMENIAN.Net - The Beatles-ի նախկին թմբկահար Ռինգո Սթարը Բրիտանական կայսրության ասպետ է դարձել: Այդ մասին հայտնել է ինքը երաժիշտը: «Դա իրոք շատ նշանակալի է ինձ համար: Որպես ճանաչում այն ամենի, ինչ մենք արել ենք: Ինձ շատ հաճելի էր նման պատվի արժանանալ»,-իր զգացմունքների մասին է պատմել երաժիշտը, գրում է Lenta.ru-ն BBC-ի վրա հղումով: 53 տարի առաջ The Beatles-ն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի: Սթարը խոստովանել է, որ այս անգամ զգում է իր խմբի տղաների պակասը. «Ստիպված եղա միայնակ հուզվել»: Ըստ նրա, նա դեռ չի որոշել, թե ինչպես է գերադասում, որ իրեն դիմեն՝ սըր Ռինգո, թե սըր Ռիչարդ, սակայն խոստացել է կոչման հետ շնորհվող շքանշանը կրել նախաճաշի ներկայանալիս: Ըստ տարածված լեգենդի, 1965-ին «լիվերպուլյան քառյակի» մասնակիցները մարիխուանա են ծխել Բուքինգհեմյան պալատում: Սթարը հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ նրանք, փորձելով հաղթահարել հուզմունքը, ուղղակի ծխախոտ են ծխել պալատի զուգարանում: The Beatles-ի մյուս անդամ Փոլ Մաքքարթնին ասպետի կոչում է ստացել դեռևս 1997-ին: 1970-ին The Beatles-ի փլուզումից հետո Սթարը միայն որպես մենակատար է հանդես գալիս: Նրա 19-րդ Give More Love ալբոմը թողարկվել է 2017-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |