Հայերը վերականգնում են ՌԴ Վոլոգդայի շրջանի ռուսական եկեղեցիները

Հայերը վերականգնում են ՌԴ Վոլոգդայի շրջանի ռուսական եկեղեցիները

PanARMENIAN.Net - ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչները վերականգնում են ՌԴ Վոլոգդայի շրջանի ռուսական եկեղեցիներից մի քանիսը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Վոլոգդայի շրջանի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը:

Մասնավորապես նահանգապետը պատմել է պատրիարքին, որ հայ համայնքի նախաձեռնությամբ և նրա միջոցներով վերականգնվում է Շեկսնա գյուղի Աստվածամոր Կազանի սրբապատկերի ռուսական եկեղեցին, գրում է ՌԲԿ-ն:

«Շեկսնա գյուղում հայ համայնքի ներկայացուցիչներն ամբողջությամբ սեփական միջոցներով վերականգնում են գյուղի Աստվածամոր Կազանի սրբապատկերի եկեղեցին: Նույն հայերը վերանորոգել են նաև Սիզմա գյուղի եկեղեցին»,-ասել է Կուվշիննիկովը:

Շեկսնայի եկեղեցու վերականգնողական աշխատանքները մեկնարկել են տեղաբնակ հայ բարերարներ՝ եղբայրներ Ատոմյանների կողմից 2016-ին: Շինության արտաքին տեսքի վերականգնումն արդեն ավարտված է:

Շեկսնա գյուղի Աստվածամոր Կազանի սրբապատկերի ուղղափառ եկեղեցին կառուցվել է XVI դարում: 1937-ին այն փակվել է, իսկ տարածքում երկար տարիներ գործել է մշակույթի տունը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---