$10-ով eBay-ում գնված հին լուսանկարը $2 մլն են գնահատել

$10-ով eBay-ում գնված հին լուսանկարը $2 մլն են գնահատել

PanARMENIAN.Net - Լուսանկարը, որը Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջասթին Ուայթինգը eBay-ում ընդամենը 10 դոլարով էր գնել, փորձագետները $2 միլիոն են գնահատել: Պարզվել է, որ դա XIX դարի ամերիկացի ամենահայտնի հանցագործներից մեկի՝ Ջեսսի Ջեյմսի լուսանկարն է, որը հայտնի է ԱՄՆ Միջին արևմուտքում բանկերի և գնացքների բազմաթիվ կողոպուտներով:

Ըստ Ուայթինգի, նա գնել է լուսանկարը 2017-ի ամռանը: Նա վաղուց է հետաքրքրվում ամերիկյան հանցավորության պատմությամբ, ուստի, գնելով լուսանկարը, հասկանում էր, թե ով է պատկերված այնտեղ, սակայն, չէր կարծում, որ լուսանկարն օրիգինալ է: «Արդեն երբ ստացա լուսանկարը, մտածեցի. Տեր Աստված, իսկ եթե սա օրիգինալն է»,-հիշում է Ուայթինգը:

Նա ցույց է տվել լուսանկարը մի քանի փորձագետի, և նրանք հաստատել են, որ դա կեղծիք չէ: Լուսանկարում իրոք պատկերված է Ջեսսի Ջեյմսը 14 տարեկանում: Այդ մասին հայտարարել է XIX դարի լուսանկարչության մասնագետ Ուիլ Դանիվեյը:

Նմանատիպ մի պատմություն է տեղի ունեցել ամերիկացի Ֆրենկ Աբրամսի հետ, որը տոնավաճառում շատ էժան գնով հին լուսանկար էր գնել, իսկ մի քանի տարի հետո պարզվել էր, որ դա Բիլլի Քիդի՝ ևս մեկ հայտնի հանցագործի, լուսանկարն է: Այդ լուսանկարը ևս մի քանի միլիոն դոլար գնահատվեց:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---