Քեմալական պատգամավորը «Եվա» ֆիլմի ցուցադրության արգելքի վերաբերյալ պարզաբանում է պահանջել

Քեմալական պատգամավորը «Եվա» ֆիլմի  ցուցադրության  արգելքի վերաբերյալ պարզաբանում է պահանջել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում ներկայացրել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցումը, որտեղ պարզաբանում է պահաջել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում արգելելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականը:

Դողանը նշել է, որ «Եվա» ֆիլմը պետք է ցուցադրվեր Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնի շրջանակում, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ ներքին գործերի նախարարությունը՝ Ադրբեջանի պահանջով, արգելող գրություն է ուղարկել փառատոնի կազմակերպիչներին:

«Ուսումնասիրվել է արդյո՞ք ֆիլմը նախարարության կողմից: Ուսումնասիրելու դեպքում, նախարարությունը հատկապես ո՞ր դրվագներում է արգելքի համար հիմք հանդիսացած տարրեր արձանագրել: Եթե ֆիլմի ցուցադրությունն արգելելու հիմքեր կան, ապա դրանք օրենսդրության ո՞ր դրույթներ են խախտում», - նշված է եղել նախարարին ուղղված հարցման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն Ադրբեջանի պահանջով արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Այն պետք է ցուցադրվեր մարտի 17-ին:

«Եվա» հայ-իրանական համատեղ արտադրության խաղարկային ֆիլմը նկարահանել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը: Այն դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալն ամենուր հետապնդում է նրան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---