Կոսովոյի խորհրդարանում ըննդիմադիրներն արցունքաբեր գազ են կիրառել՝ քվեարկությունը տապալելու համար (վիդեո)

Կոսովոյի խորհրդարանում ըննդիմադիրներն արցունքաբեր գազ են կիրառել՝  քվեարկությունը տապալելու համար

PanARMENIAN.Net - Կոսովոյի ընդդիմությունն արցունքաբեր գազ է կիրառել խորհրդարանում՝ Մոնտենեգրոյի հետ սահմանագծմանը վերաբերող խնդրահարույց նախագծի քվեարակությունը տապալելու նպատակով: Այս մասին հայտնում է Balkan Insight-ը:

Խորհրդարանական ընդդիմությունը նիստերի դահլիճ էր բերել արցունքաբեր գազով երեք տարա, որոնք կիրառվել են խոսնակի՝ քվեարկությունն ազդարարելուն պես:

Մոնտենեգրոյի հետ սահմանագծման համաձայնագիրը քաղաքական փակուղու մեջ է մտցրել երկիրը: Եվ ԱՄՆ-ն, և ԵՄ-ն կոչ են արել պատգամավորներին վերադառնալ խորհրդարան և վավերացնել համաձայնագիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---