ՀՀ-ում սեռական բնույթի հանցագործությունների մոտ 63%-ի զոհը երեխաներ են

ՀՀ-ում սեռական բնույթի հանցագործությունների մոտ 63%-ի զոհը  երեխաներ են

PanARMENIAN.Net - Հայաստանում գրանցվող սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում է երեխաների նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

2015 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64%-ը), 2016 թվականին քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 %-ը), իսկ 2017-ին քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը կատարվել է երեխաների նկատմամբ (62,7%-ը):

«Իհարկե նվազելու միտումն առկա է, բայց ինքնին այդ ցուցանիշը բավական տխուր իրականության մասին է փաստում»,- գրել է Սոնա Տռուզյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---