Ցուկերբերգ. Վստահությունը Facebook-ի և մարդկանց միջև խախտված է

Ցուկերբերգ. Վստահությունը Facebook-ի և մարդկանց միջև խախտված է

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին անգամ անդրադարձել է ավելի քան 50 մլն օգտատերերի անձնական տվյալների արտահոսքին, որին մեղսակից է Cambridge Analytica ընկերությունը:

Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը դեռևս 2014-ին էր պաշտպանության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ արգելելով հավելվածներին օգտատերերից նրանց ընկերների մասին տվյալներ հավաքել: «Սակայն մենք սխալներ թույլ տվեցինք և պետք է ավելին անեինք»,-ասել է նա:

Ըստ նրա, հիմա Facebook-ը կփակի օգտատերերի տվյալները հավելվածների համար: Հավելվածներին հասանելի կլինեն միայն անունը, լուսանկարն ու էլփոստի հասցեն, այլ գրառումներին և այլ անձնական տվյալներին ծանոթանալու համար նրանք ստիպված կլինեն պայմանագիր կնքել օգտատերերի հետ, գրում է Meduza-ն:

Facebook-ը նաև կստուգի բոլոր այն հավելվածները, որոնք տեղեկատվության մեծ ծավալներ են հավաքել մինչև 2014-ը՝ այն մշակողները, որոնք համաձայն չեն լինի ստուգման, կհեռացվեն հարթակից:

Ըստ Ցուկերբերգի, 2015-ին Facebook-ն իմացավ The Guardian-ից, որ Ալեքսանդր Կոգանը, որը մոտ 50 մլն օգտատերի անձնական տվյալ էր հավաքել առցանց թեստի միջոցով, փոխանցել է այդ տվյալները Cambridge Analytica-ին: Facebook-ը պահանջեց հեռացնել այդ տվյալներն ու փաստացի հաստատել դա, սակայն պարզվեց, որ Cambridge Analytica-ն իրականում, հնարավոր է, չէր արել դա:

«Դա վստահության խախտում էր Կոգանի, Cambridge Analytica-ի և Facebook-ի միջև: Բայց դա նաև խախտեց վստահությունը Facebook-ի և մարդկանց միջև, որոնք տրամադրել էին իրենց տվյալները և ակնկալում էին, որ մենք նրանց կպաշտպանենք: Մենք պետք է դա շտկենք»,-ասել է Ցուկերբերգը:

50 մլն օգտատերի տվյալների արտահոսքի մասին լուրերից հետո Facebook-ի բաժնետոմսերն էժանացան: ԱՄՆ-ում սկսեցին կոչ անել ջնջել աքաունթները Facebook-ից, քանի որ ընկերությունը վատ է պաշտպանում օգտատերերի տվյալները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---