Huawei-ի նոր սմարթֆոնը եռակի 40 մեգապիքսելանոց տեսախցիկ կունենա

Huawei-ի նոր սմարթֆոնը եռակի 40 մեգապիքսելանոց  տեսախցիկ կունենա

PanARMENIAN.Net - Մարտի վերջում Huawei ընկերությունը կներկայացնի նոր առաջատար Huawei P20 Pro սմարթֆոնը, որի առանցքային բնութագրերը համացանցում են հայտնվել մինչ պաշտոնական շնորհանդեսը, որը նախատեսված է մարտի 27-ին, գրում է Engadget-ը: ԶԼՄ-ներում հայտնված տվյալներից երևում է, որ նորույթի գլխավոր առանձնահատկությունը բջջային սարքերի շուկայում առաջին եռակի տեսախցիկն է Leica օպտիկայով:

Ամբողջ համակարգը կազմված կլինի 3 մոդուլից՝ հիմնական 40 պիքսելանոց, 8 մեգապիքսելանոց հեռաֆոտոմոդուլից և լրացուցիչ 2 մեգապիքսելանոց մոնոքրոմ սենսորից, որն օժանդակ գործառույթ ունի՝ օգտագործվելու է լուսանկարների դինամիկ դիապազոնի բարելավման համար: Տեսախցիկը նաև 5-ակի զում կունենա, իսկ օբյեկտիվների դիաֆրագման տատանվում է f/1,6- f/2,4 միջակայքում, գրում է birdinflight.com-ը:

Սմարթֆոնի մյուս բնութագրերի թվում է 6,1 դյույմանոց դիսփլեյը 2240х1080 պիքսել թողունակությամբ և կողմերի 19:9-ին հարաբերակցությամբ: Կունենա 6 ԳԲ օպերատիվ և 128/256 ԳԲ ներկառուցված հիշողություն: Ակնկալվում է, որ P20 Pro-ն վաճառքի կհանվի €899 գնով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---