Երևանը ռուսաստանցիների՝ երեխաների հետ ուղևորությունների ԱՊՀ երկրների առաջին 3-յակում է

Երևանը ռուսաստանցիների՝ երեխաների հետ ուղևորությունների ԱՊՀ երկրների առաջին 3-յակում է

PanARMENIAN.Net - Երևանը երեխաների հետ ռուսաստանցիների ուղևորությունների համար ԱՊՀ քաղաքների առաջին 3-յակում է դպրոցականգարնանային արձակուրդների օրերին: Այդ մասին հայտնում է կացարանների ամրագրման Tvil.ru ծառայությունը:

Վարկանիշը ներկայացվել է ըստ մարտի 24-ից ապրիլի 1-ը հյուրանոցների և բնակարանների ամրագրումների և հարցումների վերաբերյալ տվյալների վերլուծության:

Ընտանեկան հանգստի համար ԱՊՀ նախընտրելի 5 քաղաքներն են Մինսկը, Աստանան, Երևանը, Թբիլիսին և Բաքուն:

Ըստ ծառայության տվյալների, Երևանում զբոսաշրջիկները գարնանը կացարան են ամրագրում միջինը 2,5 գիշերվա համար և վճարում են մոտ 2.700 ռուբլի օրական:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---