Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը

PanARMENIAN.Net - Կառավարությունը մարտի 22-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Եվրոպական միությանՀամապարփակ և ընդլայնված գործընկերությանհամաձայնագիրը վավերացնելումասին օրենքի նախագծին։ Նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի վավերացմանը։

Հավանության է արժանացել նաև Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու անդամ պետությունների միջև ստորագրված համաձայնագրի վավերացումը:

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել էր. «Համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումների համար:Հայաստանը պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնել և ամրապնդել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում` հիմնվելով այս համաձայնագրի վրա։ Հավատացած ենք, որ նախորդ տարիներին մեր ունեցած ձեռքբերումները կուռ հիմք են հանդիսանում՝ շարունակելու ու առավել ընդլայնելու մեր գործընկերությունը և, անշուշտ, այս նոր համաձայնագիրը մեր հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---