Վարչապետ. Ջրամբարների լցվածությունը կարող է ռիսկեր առաջացնել գյուղոլորտի համար

Վարչապետ. Ջրամբարների լցվածությունը  կարող է ռիսկեր առաջացնել գյուղոլորտի համար

PanARMENIAN.Net - Ջրամբարների լցվածության մակարդակը կարող է որոշակի ռիսկեր առաջացնել գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողատարածքների ոռոգման համար: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին գործադիրի մարտի 22-ի նիստում նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մի շարք հանձնարարականներ տալով ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում մշակել և ֆինանսների նախարարություն ներկայացնել՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը։

Հանձնարարվել է նաև ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---