Մատչելի պայմաններով 1000 բնակարան՝ երիտասարդ մասնագետներին22 մարտի 2018 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը մարտի 22-ի նիստում հավանություն է տվել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի ներկայացրած` Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հա մակերեսով հողամասում բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագրին: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Համաձայնություն է տրվել նաև այդ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելուն: Արդյունքում երիտասարդ մասնագետները մատչելի պայմաններով բնակարան գնելու հնարավորություն կունենան: Նախատեսվում է կառուցել «Վերածնունդ» երիտասարդական ավանը, որը կունենա մոտ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ դրամ և առաջիկա 3 տարում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021 թվականի հուլիսի 1-ին։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |