ՀՀ հյուպատոսարանները դրսում բնակվող ՀՀ քաղաքացիներին կադաստրի ծառայություն կմատուցեն

ՀՀ հյուպատոսարանները դրսում բնակվող ՀՀ քաղաքացիներին կադաստրի ծառայություն կմատուցեն

PanARMENIAN.Net - Կառավարության մարտի 22-ի նիստում ընդունվել է արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներին կադաստրի պետական կոմիտեի ծառայությունները ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով մատուցելու օրենքի նախագիծը:

Նախատեսված կարգավորումները հնարավորություն կընձեռեն օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատած հայաստանցիներին, առանց ՀՀ այցելելու՝ հյուպատոսական հիմնարկների միջոցով, տեղում օգտվել կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններից:

ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով հնարավոր կլինի դիմել և ստանալ ինչպես գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ ավարտական փաստաթղթեր՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ, տեղեկանքներ և այլն:

Վարչապետը հորդորել է ստեղծված հնարավորության մասին պատշաճ կերպով իրազեկել մեր հայրենակիցներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---