Լևանդովսկին կարող է «Ռեալ» տեղափոխվել. Զիդանը կողմ է

Լևանդովսկին կարող է «Ռեալ» տեղափոխվել. Զիդանը կողմ է

PanARMENIAN.Net - «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մյուս խաղաշրջանում կարող է տեղափոխվել «Ռեալ», հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:

Լևանդովսկին մադրիդյան ակումբի թիվ մեկ տրանսֆերային նպատակն է, գրում է «Սովետսկի սպորտը» AS-ի վրա հղումով:

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեռ 2013-ից է ուզում ձեռք բերել լեհ ֆուտբոլիստին: Ըստ պարբերականի, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հավանություն է տալիս Լևանդովսկու տեղափոխմանը:

Նշվում է նաև, որ «Ռեալը» համաձայնության է եկել ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավիի հետ: Ինքը ֆուտբոլիստը պատրաստ է փոխել ակումբը:

Ընթացիկ խաղաշրջանում 29-ամյա Ռոբերտ Լևանդովսկին 37 խաղ է անցկացրել «Բավարիայի» կազմում և 32 գոլի և 4 գոլային փոխանցմնա հեղինակ դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---