ՀՖՖ նախագահը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու է, որ Յուրչենկոն գա Հայաստանի հավաքական

ՀՖՖ նախագահը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու է, որ Յուրչենկոն գա Հայաստանի հավաքական

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու է, որպեսզի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն գա Հայաստանի հավաքական: Նա հավելել է, որ Յուրչենկոյի հետ ոչ մի խնդիր չկա։

«Մնացածը կախված է Յուրչենկոյից», - ասել է ՀՖՖ նախագահը, հայտնում է Aysor.am-ը։

«Յուրչենկոյի հետ ոչ մի խնդիր չկա: Ես, որպես Ֆեդերացիայի նախագահ, շատ եմ ցանկանում նրան տեսնել մեր հավաքականի կազմում, մեր դարպասը փակած Յուրչենկոյով», - ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպելու է ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ: Հանդիպումը կկայանա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ:անդիպման ընթացքում քննարկվելու են Յուրչենկոյի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու վերաբերյալ հարցերը և պայմանները:

Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986-ին Աշխաբադում: Ծնվել է ռուս-հայկական ընտանիքում (հայրը՝ ռուս, մայրը հայուհի)։ 2013-ից եղել է«Ուֆա» ՖԱ-ի դարպասապահ: Ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ «Ուֆա ֆա»-ում ըստ երկրպագուների քվեարկության։ 2016-ի ամռանը նա պայմանագիր է կնքել «Անժի» ակումբի հետ երեք տարով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---