Մոտ $182 մլն-ի ներդրում 1 տարում՝ տրանսպորտի և կապի ոլորտում

Մոտ $182 մլն-ի ներդրում 1 տարում՝ տրանսպորտի և կապի ոլորտում

PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանի տրանսպորտի և կապի ոլորտում իրականացվել է մոտ $181,7 մլն-ի ներդրում: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարի խոսքով, ընդհանուր ներդրումներից մոտ $70 մլն-ը եղել են մասնավոր ներդրումներ՝ ուղղված էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ցանցերի վերազինմանը և արդիականացմանը:

Մարտիրոսյանը նախագահին ներկայացրել է նաև ճանապարհաշինության ոլորտում իրականացված աշխատանքները: Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրվել են հազարից ավելի ճանապարհային նոր նշաններ, 8500մ մետաղական արգելափակոցներ: Արգելափակոցներ են տեղադրվել նաև ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում՝ Սարավանում, Սիսիանում և Ֆիոլետովոյում:

2017 թվականին Եվրամիությունը հաստատել է ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված $5 մլն-ի դրամաշնորհի տրամադրումը, որը զգալիորեն կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---