NABU-ն սկսում է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը22 մարտի 2018 - 19:47 AMT PanARMENIAN.Net - 1993թ-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հայտարարեց Համաշխարհային ջրի օր: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով հարուստ երկիր․ ցավոք, մեր երկրում ջրային տարածքների աղտոտումը բնապահպանական լուրջ խնդիր է: Հայաստանի գետերի անմխիթար վիճակի հիմնական պատճառներն են ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը և դրանց աղտոտումը ներքին աղբով, կոյուղաջրերով և հանքարդյունաբերության թափոններով: Մարտի 22-ի՝ Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա կապակցությամբ Գերմանիայի բնության պահպանության միության մասնաճյուղը (NABU) մեկնարկում է ՀՀ-ում «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը: Արդեն իսկ միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել բազմաթիվ դպրոցներ, կորպորատիվ ընկերություններ, հասարակական կազմակերպություններ: NABU-ն երեք ամսվա ընթացքում կաջակցի այն կամավորներին, որոնք կներգրավվեն ջրային ռեսուրսների և աղբյուրների շրջակայքի մաքրման աշխատանքներին: Կամավորներին կտրամադրվեն ձեռնոցներ, աղբի հավաքման համար նախատեսված փաթեթներ, խմելու ջուր և սնունդ: Անհրաժեշտության դեպքում NABU-ն նաև կտրամադրի տրանսպորտային միջոց: Նախաձեռնությանը մասնակցելու և կամավոր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը և ուղարկել Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղի (NABU) ֆեյսբուքյան էջին: Դիմումը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Միջոցառման շրջանակում Դուք կարող եք նաև մասնակցել «Կամավորների լավագույն լուսանկար» մրցույթին: Մասնակցելու համար Դուք պետք է լուսանկարեք կամավորներին աշխատանքների ընթացքում, որից հետո այդ լուսանկարը պետք է տեղադրել Facebook սոցիալական ցանցում՝ նշելով հետևյալ հաշթագները՝ #MAQURAP #MAQURAXPYUR #NABUARMENIA։ Հաղթողները կընտրվեն ու կպարգևատրվեն յուրաքանչյուր ամիս։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները |