«Բարսելոնայի» երկրպագուին դուրս են բերել կոմայից՝ այլ թիմի օրհներգի օգնությամբ

«Բարսելոնայի» երկրպագուին դուրս են բերել կոմայից՝ այլ թիմի օրհներգի օգնությամբ

PanARMENIAN.Net - Իսպանացի Ֆրանսեսկա Պերալտային, որը երկրպագում է կատալոնական «Բարսելոնային», հաջողվել է դուրս բերել կոմայից, երբ հարազատները կատարել են մեկ այլ ֆուտբոլային ակումբի՝ «Սևիլյայի» օրհներգը:

Երաժշտական ստեղծագործությունը սկզբից կատարել է հիվանդի մայրը, որից հետո նրան են միացել հայրն ու քույրը: Ուշքի գալով՝ Պերալտան նշել է, որ իրեն միշտ դուր է եկել «Սևիլյայի» օրհներգը, գրում է Lenta.ru-ն The Sun-ի վրա հղումով:

Մադրիդում ապրող երիտասարդը 17 օր է եղել կոմայի մեջ: Այդ վիճակի պատճառ է եղել նրա բախումը մրցակցին ֆուտբոլ խաղալիս: Հիվանդասենյակում նա Ամստերդամի «Այաքսի» մարզաշապիկով է պատկերված:

«Սևիլյայի» օրհներգը կատարող Ֆրանսիսկո Խավիեր Լաբանդոն Պերեսը հրավիրել է Պերալտային համերգի: Երգը գրվել է 2005-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---