Երևանում խոզերը, տավարները և ոչխարներն ավելացել են

Երևանում խոզերը, տավարները և ոչխարներն ավելացել են

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևանում խոշոր եղջերավոր կենդանիների թիվը հասել է 3342-ի՝ 2017 թվականի հունվարի նկատմամբ աճելով 7,8%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում 3,6%-ով աճել է կովերի թիվը՝ 1270, 37,7%-ով խոզերի թիվը՝ 14.400, և 21%-ով ոչխարների և այծերի թիվը` 6727:

Մայրաքաղաքում 16,7%-ով աճել է նաև ածան հավերի թիվը՝ հունվարի մեկի դրությամբ կազմելով 32.249 հավ: 57,1%-ով աճել է ձիերի թիվը՝ կազմելով 11:

Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է գրանցել Հայաստանի անխտիր բոլոր մարզերում:

2018-ի փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 0,2 %-ով, կովերինը` 0,5 %-ով, խոզերինը՝ 0,8 %-ով, ոչխարներինը և այծերինը` 0,4 %-ով, թռչուններինը՝ 0,1 %-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---