Երևանի ավագանու նիստերին լրագրողների ներկայությունը բացառող օրինագիծն ընդունվել է

Երևանի ավագանու նիստերին լրագրողների ներկայությունը բացառող  օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նիստերին լրագրողների ներկայությունը բացառող օրինագիծն ընդունվել է: Օրինագիծն ընդգրկված էր կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի փաթեթում:

Փաթեթն ընդունվել է 63 կողմ, 26՝ դեմ ձայների հարաբերակցությամբ։ Դեմ են քվեարկել «Ծառուկյան» և ԵԼՔ խմբակցությունների անդամները։

Բովանդակային փոփոխություններից Հարությունյանն առանձնացրեց Երևանի ավագանու նիստերի լուսաբանման ձևերին վերաբերող փոփոխությունը, որի համաձայն, ավագանու նիստերը այսուհետև կլուսաբանվեն այնպես, ինչպես՝ ԱԺ նիստերը։

Երևանի ավագանու նիստերը կհեռարձակվեն, ինչպես ԱԺ նիստերի պարագայում:

Ավելի վաղ, անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել էր, որ իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը, և երկրների ճնշող մեծամասնությունն իսկապես նիստերն ուղիղ չի հեռարձակում: Նա նկատել է նաև, որ որոշ երկրներում նիստերին նախորոդում կամ հաջորդում են ճեպազրույցներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---