Ուշադրության կենտրոնում
«Ուիգմորը»՝ քննչական գործողությունների մասին․ Շարունակում ենք բնականոն գործունեությունը

«Ուիգմորը»՝ քննչական գործողությունների մասին․ Շարունակում ենք բնականոն գործունեությունը

17 ապրիլի
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» ապրիլի 16–ին հիվանդանոցում կատարված քննչական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը։ «Ի պատասխան այսօր զանգվածային լրատվամիջոցներով «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի վերաբերյալ տարածված լուրերի՝ ցանկանում ենք հայտնել հետևյալը. «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունում այսօր կատարվել են քննչական գործողություններ: Հիմք ընդունելով այն, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են և հրապարակվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ, ուստի հավելյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունը չունի: Միաժամանակ, մեր գործընկեր զանգվածային լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ այնպիսի տեղեկատվություն հրապարակելուց և տարածելուց, որը չի համապատասխանում իրականությանը և որի վերաբերյալ տեղեկությունները ստացվել են ոչ հավաստի աղբյուրներից: Կարևոր ենք համարում ընդգծել, որ Ուիգմորի առաջնային նպատակը և առաքելությունը Հայաստանում երեխաներին բարձրակարգ, վստահելի և անվտանգ բուժօգնության տրամադրումն է: Նույնիսկ նմանատիպ իրավիճակներում, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի» անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը»,–ասվում է հայտարարության մեջ։ Ապրիլի 16–ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում։
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին
Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է,  սահմանափակումները՝ ոչ համաչափ
Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում
Evocabank-ը 10 մլն դրամ է նվիրաբերել ՀՀ-ում «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարի իրականացմանը
Evocabank-ը 10 մլն դրամ է նվիրաբերել ՀՀ-ում «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարի իրականացմանը Մրցույթն օգնելու է աշակերտներին զարգացնելու ֆինանսական ոլորտի գիտելիքները
---