Չինաստանը ՀՀ-ին շտապօգնության 200 նոր մեքենա կնվիրի

Չինաստանը ՀՀ-ին շտապօգնության 200 նոր մեքենա կնվիրի

PanARMENIAN.Net - 2018 թվականին Չինաստանը Հայաստանին շտապօգնության 200 նոր մեքենա կնվիրի: ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան համաձայնագիրը կնքել են նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանության առևտրա-տնտեսական հարցերով խորհրդական Վան Հունլյանը:

Կողմերը հստակեցրել են նաև շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի ժամանակացույցը:

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և China National Township Enterprises Corporation ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Յան Ջինմինի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը առողջապահության ոլորտին շտապօգնության 200 մեքենա, այդ թվում` ռեանիմոբիլներ տրամադրելու պատրաստակամության համար։ Նա ընդգծել է, որ դրա արդյունքում զգալիորեն կբարելավվի շտապօգնության ծառայությունը։

Ծրագիրն իրականացվում է 2017 թվականի մայիսի 12-ին Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---