Լևոն Արոնյանը կրկին պարտվել է. Այս անգամ Կարյակինին24 մարտի 2018 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում կրկին պարտվել է։ Այս անգամ հայ գրոսմայստերը զիջել է Կարյակինին։ Կարուանա-Կրամնիկ, Դինգ-Գրիշչուկ, Սո-Մամեդյարով պարտիաներն ավարտվել են հաշտությամբ, հայտնում է Chess.am-ը: Մրցաշարային աղյուսակի առաջատար եռյակը մնում է անփոփոխ․ Գրիշչուկը 6․0 միավորով երրորդ տեղում է, նրան 6.5 միավորով նախորդում է Մամեդյարովը,իսկ Կարուանան 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը։ Արոնյանը 3.5 միավորով վերջին տեղում է: Մարտի 24-ին կայանալիք 12-րդ խաղափուլի մրցակիցներն են Գրիշչուկ-Արոնյան, Կարյակին-Կարուանա, Կրամնիկ-Սո, Մամեդյարով-Դինգ զույգերը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |