Բեքհեմ. Զիդանը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է

Բեքհեմ. Զիդանը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է

PanARMENIAN.Net - «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կարծում է, որ մադրիդյան ակումբի գործող գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որպես ֆուտբոլիստ հավասարը չունի:

«Ես 3 տարի շարունակ երազել եմ մարզվել Զիդանի հետ կողք կողքի: Ըստ իս, նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»,-ասել է Բեքհեմը, գրում է Eurosport-ը:

Զիդանը «Ռեալի» կազմում մասնակցել է 155 հանդիպման և 37 գոլի հեղինակ դարձել՝ այդ թվում խփելով 2001/02թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչի հաղթական գոլը: Բեքհեմը «Ռեալում» 116 հանդիպման է մասնակցել և 13 գոլի հեղինակ դարձել: «Գալակտիկոսների» կազմում Բեքհեմը դարձել է Իսպանիայի չեմպիոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---