Եկատերինբուրգում քանդել են քաղաքի խորհրդանիշը համարվող հեռուստաաշտարակը (վիդեո)

Եկատերինբուրգում քանդել են քաղաքի խորհրդանիշը համարվող հեռուստաաշտարակը

PanARMENIAN.Net - Եկատերինբուրգում քանդել են անավարտ հեռուստաաշտարակը, որը բնակիչներից շատերն արդեն համարում էին քաղաքի խորհրդանիշներից մեկը:

Մարտի 23-ին հեռուստաաշտարակի քանդման հակառակորդներն անցել էին պահպանվող տարածք, բարձրացել աշտարակի գագաթին և հսկայական դրոշ կանգնեցրել:

220 մետր բարձրությամբ աշտարակի քանդման աշխատանքներին հետևել են հարյուրավոր քաղաքացիներ, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Մարտի 24-ի առավոտյան անվտանգության նկատառումներով տարհանվել էին մոտակա շենքի բնակիչները, իսկ նախօրեի երեկոյան հեռացվել էին բոլոր կայանված ավտոմեքենաները: Տեղական ժամանակով 8:30-ին հնչել է առաջին զգուշացնող ազդանշանը, իսկ 9:00-ին և 9:10-ին ևս 2 ազդանշան: Վերջին ազդանշանից 3 րոպե անց տեղի է ունեցել պայթյունը և աշտարակը փլուզվել է:

Պայթյունից հետո մնացած 70 մետրանոց կոնստրուկցիան կապամոնտաժվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---