«Սարատովի ավիաուղիները» չեղարկել է Սարատով-Երևան չվերթները. Հայ համայնքը վրդովված է

«Սարատովի ավիաուղիները» չեղարկել է Սարատով-Երևան չվերթները. Հայ համայնքը վրդովված է

PanARMENIAN.Net - «Սարատովի ավիաուղիներ» ընկերությունը չեղարկել է Սարատովից Երևան ամեն շաբաթ իրականացվող չվերթը: Այդ մասին հայտնել են չվերթի ուղևորները, որոնք կարճ հաղորդագրություններ են ստացել ընկերությունից:

Ըստ հաղորդագրությունների, դեպի Երևան չվերթները չեն իրականացվի մարտի 27-ից մինչև հոկտեմբերի 23-ը (չվերթներն իրականացվում էին հինգշաբթի օրերը), հայտնում է «Վզգլյադ-ինֆոն»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սարատովի ավիաուղիներ» ընկերությունը մարտի 20-ից մինչև ապրիլի 25-ը չեղարկել է չվերթները Մոսկվա և Մոսկվայից Կիրով և Պենզա:

Տեղի հայ համայնքը վրդովված է ստեղծված իրավիճակով: Սարատովի «Կռունկ» հայկական համայնքի փոխնախագահ, տարածաշրջանի հանրային պալատի անդամ Արայիկ Քոսյանը հայտնել է, որ համայնքը, հնարավվոր է, դիմի դաշնային իշխանություններին:

«Պետք է դիմել դաշնային իշխանություններին, «Աերոֆլոտ» ընկերությանը, որպեսզի նրանք ստանձնեն այդ ուղղությամբ իրականացվող ավիափոխադրումները: Բացի այդ, հայերը դարձել են իրավիճակի պատանդ, մեծ հարց է ռուսաստանցի զբոսաշրջիկների այցը Հայաստան: Նոր սեզոն է բացվում, իսկ հանգիստը Հայաստանում բավականին մատչելի է և միաժամանակ սպասարկման բարձր որակով: Հնարավոր է, ուղերձ պատրաստենք», - նշել է Քոսյանը:

Քոսյանը հավելել է, որ նախկինում թռիչքներն իրականցվում էին ձմռանը, ինչը, նրա կարծիքով, տնտեսապես աննպատակահարմար էր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---