Եվրոպայից 200 կամավոր կմասնակցի ՀՀ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի խթանմանը

Եվրոպայից 200 կամավոր կմասնակցի ՀՀ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի խթանմանը

PanARMENIAN.Net - Եվրոպայից 200 կամավոր «Բարև թրեյլս» (BarevTrails) ծրագրի շրջանակում կմասնակցի Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի խթանմանը: Այս մասին հայտնում է «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF-Հայաստան):

Ծրագրի նպատակն է հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում («Խոսրովի անտառ» պետական ​​արգելոց, «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ», պլանավորվող «Տաթև» ազգային պարկ և «Զանգեզուր կենսոլորտային համալիր») էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումը և ընդհանուր առմամբ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը որպես էկոտուրիզմի համար նպաստավոր երկիր:

Ծրագրի առաջին փուլով նախատեսված է, որ 3 տարում 200 երիտասարդ Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից և Գերմանիայից կժամանի Հայաստան՝ մասնակցելու պահպանվող տարածքներում առկա արշավային արահետների բարեկարգմանը, նոր արահետների մշակմանը, արահետների քարտեզագրմանը, ցուցանակների, արգելափակոցների տեղադրմանը, փոքր ենթակառուցվածքների (օրինակ անանցանելի վտակների վրա փոքր կամուրջներ) կառուցմանը և այլն:

Շվեյցարիայի «Վեսեր» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող նախագիծը կմեկնարկի 2018 թվականի մայիսին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---