Լարա Ֆաբիանին ու Գարուին հիացրել է «Ձայնում» Միրիամ Բաղդասարյանի կատարումը (վիդեո)

Լարա Ֆաբիանին ու Գարուին հիացրել է «Ձայնում» Միրիամ Բաղդասարյանի կատարումը

PanARMENIAN.Net - Հայաստանյան X Factor-ի մասնակից Միրիամ Բաղդասարյանը հուզել է կանադական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին և հանդիսատեսին: Բաղդասարյանը կանադական նախագծում հանրահայտ երգչուհի Լարա Ֆաբիանի սանն է, վերջինս չի կարողացել զսպել իր զգացմունքները Միրիամի փայլուն կատարումից հետո:

Բաղդասարյանը կատարել է Քրիստինա Ագիլերայի Hurt երգը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Լարա Ֆաբիանը, Գարուն, Ալեքս Նևսկին և Էրիկ Լապուանտը դուելների փուլում նախապատվությունը տվել են նրան:

Բաղդասարյանը մրցում էր մեկ այլ վառ կատարող Կատարինայի հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---