Ապրիլ-հոկտեմբերին Մատենադարանի ցուցադրությունը բաց կլինի նաև կիրակի

Ապրիլ-հոկտեմբերին Մատենադարանի ցուցադրությունը բաց կլինի նաև կիրակի

PanARMENIAN.Net - Ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Մատենադարանի ցուցադրությունները բաց կլինեն նաև կիրակի օրերին: Այս մասին հայտնում է Մատենադարանի պաշտոնական կայքը:

«Հաշվի առնելով Հայաստանում զբոսաշրջիկների հոսքերի ընդլայնման միտումները՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ 2018 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Մատենադարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունները (թանգարանային համալիր, 3-րդ հարկ) բաց են լինելու նաև կիրակի օրերին (ժամը 10:00-17:00)»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մատենադարանի թանգարանային համալիրը, որը գտնվում է հին կոթողային շենքում, նախկին 1 ցուցասրահի փոխարեն այժմ բաղկացած է 15 ցուցասրահներից, որտեղ ներկայացվում են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի մոտ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ձեռագրերի պատառիկներ, վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---