Իսրայելական Arkia Airlines-ը դեպի Երևան կանոնավոր չվերթներ կսկսի

Իսրայելական Arkia Airlines-ը դեպի Երևան կանոնավոր չվերթներ կսկսի

PanARMENIAN.Net - Իսրայելական Arkia ավիաընկերությունը Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ- Երևան- Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Չվերթները կմեկնարկեն մայիսի 16-ին, որոնք կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի օրը, հայտնում էՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

«Արմենիա» ավիաընկերությունը ևս կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Թել Ավիվ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---