Հայկական ընդդիմությունը. Ներկա իշխանությունները կկործանվեն մոտ ապագայում

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները, պաշտոնապես վերացնելով արտակարգ դրությունը, փաստորեն ԱԴ-ն հավերժացնելու մարտավարություն են վարում: Այդ մասին մարտի 21-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Լեւոն Զուրաբյանը: Վերը ասվածը հաստատելու համար Զուրաբյանը նկատել է, որ երկրի իշխանությունները հապշտապ ձեւով վերջին քսանօրյակում օրենսդրական բարեփոխումներ են կատարել, որոնք փաստորեն զրկում են հասարակությանը զանգվածային ցույցերի միջոցով բողոք արտահայտելու հնարավորությունից: Նա նկատել է, որ «օգտվելով իրենց սադրած անկարգություններից, ԱԴ հայտարարեցին, որի իրական նպատակն էր Սահմանադրական դատարանի վրա միակողմանի քաղաքական ճնշում գործադրելը»: Զուրաբյանը բացատրել է, որ տվյալ ռեժիմում ՍԴ-ի վրա չէին կարող ազդել քաղաքացիների բողոքի ցույցերը, ինչը ապահովում էր «իշխանությունների համար հարմար որոշում»: «Այդ պատճառով, մեր շարժման անդամները չեն ճանաչում ՍԴ որոշումը, որը ընդունվել է իշխանությունների ճնշման ներքո»,- հայտարարել է ընդդիմադիրը:



Մեկնաբանելով իշխանությունների հետ բանակցելու հնարավորության մասին հարցը` Զուրաբյանը նշել է, որ նախկին նախագահի գլխավորած շարժման ներկայացուցիչները պատրաստ են երկխոսության: «Սակայն, որքանով է հնարավոր երկխոսությունը, երբ կողմերից մեկը մի ձեռքով բարեւում է, մյուսով փորձում է հարվածել»,- հայտարարել է նա: Զուրաբյանը բացատրել է, որ ներկա դրությամբ շարժման կողմնակիցներից շատերը, փաստորեն, «իրավապահ մարմինների պատանդներն են», «բանտերում բազմաթիվ են մարդիկ, որոնք հետանպնդվում են իրենց քաղաքական գաղփարների համար»: «Բանակացություններ վարելը, երբ մեր կողմնակիցներից շատերը բանտում են, կլինի դավաճանություն»,- նկատել է Զուրաբյանը, հավելելով, որ բանակցություններ սկսելու համար թիվ մեկ պայմանը ձերբակալվածներին ազատ արձակելն է:



Խոսելով ընդդիմության հետագա քայլերի մասին` նա հայտարարել է, որ շարժման ներկայացուցիչները փորձում են խուսափել իրադրության սրումից եւ արյունահեղությունից: Այդ կապակցությամբ, որեւէ անվավեր բողոքի ցույց չի կազմակերպվելու, խոստացել է ընդդիմադիրը: Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ շարժման ներկայացուցիչները, տարբեր կազմակերպություններ, որոնք կապ ունեն շարժման հետ, կամ կապ չունեն շարժման հետ, բազմաթիվ անգամներ դիմել են քաղաքապետարան, որը, սակայն չի վավերացրել հանրահավաքները ամսի 21-ի, ամսի 22-ի, ամսի 23-ի, ոչ էլ ամսի 24-ի կամ 25-ի համար: «Չնայած, մեզ արդեն ամեն բան պարզ է, մենք շարունակելու ենք դիմել տարբեր կառույցներ, եթե իրադրությունը շարունակվի, մենք այլ որոշում կկայացնենք»,- հայտարարել է Զուրաբյանը:



Նրա գնահատականի համաձայն, Հայաստանի հասարակությունը չի հանդուրժի գործող իշխանությունների վարվելաձեւը: «Ներկա իշխանությունները կկործանվեն մոտ ապագայում»,- նշել է նա, ընդգծելով, որ ինքը` հասարակությունը պայքարելու է բռնապետության դեմ տարբեր գործողությունների միջոցով, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---