«Ոսկե ծիրանի» նոր GAIFF Pro հարթակը հասանելի կլինի նաև Ադրբեջանի ռեժիսորներին

«Ոսկե ծիրանի» նոր GAIFF Pro հարթակը հասանելի կլինի նաև Ադրբեջանի ռեժիսորներին

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման 15 և Ռեժիսորներ առանց սահմանների ծրագրի 10 հաջողակ տարիներից հետո «Ոսկե ծիրանը» տեղական, տարածաշրջանային և միջազգային կինոգործիչների համար Երևանում մեկնարում է կինոարտադրության ոլորտի զարգացման նորարարական հարթակ՝ GAIFF Pro:

Մասնակիցներին կմատուցվի մրցանակակիր մասնագետների փորձն ու գիտելիքները՝ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպելով վարպետության դասեր և ներկայացնող (փիթչինգ) ելույթներ, ֆիլմի/սցենարի զարգացման աշխատարաններ՝ Փոքր Կովկասի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված Կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկաներով` բացելով ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ:

GAIFF Pro-ն նաև կարևորում է մշակութային ժառանգության պահպանումն ու վերականգնումը, կիրականացվեն հայկական և տարածաշրջանային ֆիլմերի վերականգնման աշխատանքներ:

Որպես GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C Տարածաշրջանային համագործակցության կինոշուկան Փոքր Կովկասի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմը հանդիսացող նախագիծը, այն ներկայացնել հավատարմագրված միջազգային մասնագետներին՝ խթանելով և հաստատելով համագործակցություն երկրների միջև:

C2C-ն կազմված է երեք հիմնական բաղադրիչից՝ Լիամետրաժ կինոնախագծերի շուկա, Աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկա, C2C կինոցուցադրություն:

C2C Լիամետրաժ կինոնախագծերի շուկային մասնակցում են կինոարտադրության ոլորտի անկախ մասնագետների կողմից նախնական ընտրություն անցած և իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի վրա աշխատող ռեժիսորներ:

Նախագծերի շուկան եռօրյա միջոցառում է՝ բաղկացած կինոռեժիսորների և համագործակցությամբ հետաքրքրված միջազգային պրոդյուսերների ու ներդրողների անհատական հանդիպումների և փիթչինգի երկօրյա ծրագրից և վերջնական արդյունքների հայտարարման և C2C ցուցադրությունների ֆիլմմերի հեղինակների հետ կլոր սեղան քննարկմանմեկօրյա ծրագրից:

C2C Աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկային մասնակցում են կինոարտադրության ոլորտի անկախ մասնագետների կողմից նախնական ընտրություն անցած և աշխատանքային փուլում գտնվող իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի վրա աշխատող ռեժիսորներ Փոքր Կովկասից: Ընտրված 10 մասնակիցները իրենց ֆիլմերը կներկայացնեն փառատոնի կողմից հավատարմագրված միջազգային պրոդյուսերներին, ֆինանսավորողներին, փառատոնների համակարգողներին, դիստրիբյուտորներին, վաճառքի գործակալներին և հավանական կինոցուցադրողներին:

C2C Կինոցուցադրությունները ներկայացնում են նախկինում «Ոսկե ծիրանի»՝ նախագծերի զարգացման ծրագրերին մասնակցած 10 ֆիլմ, որոնք հաջող փառատոնային ուղի են անցել: Ցուցադրություններին զուգահեռ, կինոռեժիսորները կլոր սեղան քննարկումներ և ուսումնասիրություններ կանցկացնեն C2C հարթակի մասնակիցների հետ՝ կիսվելով իրենց փորձով և խորհուրդներով:

2018-ին Կինոցուցադրությունները տեղի կունենան «Ոսկե ծիրանի» օրերին՝ հուլիսի 9 - 15: Ֆիլմերի հեղինակները ներկա կլինեն և կզրուցեն հանդիսատեսի հետ ցուցադրությունից հետո:

ՍինեՄիտքն (CineThink) ամբողջ տարին ձգվող միջոցառումների շարք է, որի նպատակն է՝ դասընթացների, աշխատարանների, փիթչինգների և կինոցուցադրությունների միջոցով զարգացնել Հայաստանի տեղական կինոարտադրությունը:

ՍինեՄիտքը համագործակցություն է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և Think դասընթացների ծրագրի միջև: 10 մասից բաղկացած կուրսը նախատեսված է 10 կինոռեժիսոր/սցենարիստի համար, ովքեր աշխատում են իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի վրա՝ նրանց օգնելով ձեռք բերել հանրային խոսքի հմտություններ և մշակել իրենց նախագծերը: Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան օգտագործել ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները՝ ներկայացնելով իրենց նախագծերը տեղացի ներդրողներին և ֆինանսավորողներին:

ՍինեՄիտքի մասնակցության հայտերի ընդունումը կսկսվի ապրիլի 26-ին, և ապրիլի 27-ից կհայտարարվի մամուսլի ասուլիսի ժամանակ: Դասընթացները կիրականացվեն ապրիլի 21-ից հունիսի 23-ը Երևանում:

ՍինեՄիտքը նաև նպատակ ունի խթանել հայկական կինոյի հանրայնացմանը և կինոգրագիտություն տարածել Հայաստանի մարզերում: 2018-ին նախագիծը կինոցուցադրություններ և քննարկումներ կկազմակերպի ութ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում, Եղեգնաձորում, Կապանում, Սիսիանում և Գորիսում:

Հայացքը (In Focus)2018-ին անդրադառնում է ԱՊՀ տարածաշրջանին: Կնշվեք տարածաշրջանում կինոյի ձեռքբերումները, կվերլուծվեն ոլորտի առաջ կանգնած խնդիրները, կգնահատվեն կարիքներն ու համատեղ ուժերով հեռանկարներ կգծվնլ՝ հնարավոր համագործակցությունների կառուցման համար: Համատեղ արտադրությունների կայացումն առհասարակ GAIFF Pro-ի առաջնահերթությունն է:

Սինեդարանը նպատակ ունի ծրագրեր իրականացնել հայկական և տարածաշրջանային ֆիլմերի, մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և տարածման ուղղությամբ:

Կգործեն նաև Հայ-թուրքական կինոպլատֆորմ, Եվրասիա Դոկը, որը վավերագրական ֆիլմերի նախագծերին կաջակցի, Երիտասարդական կինոԱլիքը կարճամետրաժ ֆիլմերի վրա աշխատող սկսնակ կինոգործիչների համար:

Երիտասարդական կինոԱլիքի պաշտոնական մեկնարկը տեղի կունենա 2018-ի ապրիլին՝ ճանաչված կինոգործիչների կողմից աշխատարանների և կինոնախագծերի զարգացման դասընթացների անցկացմամբ: Ծրագրի ավարտին 5 հեղինակ կներկայացնի իր ֆիլմի նախագիծըմիջազգային պրոդյուսերներին, ֆինանսավորողներին, փառատոնների համակարգողներին և այլն: Փիթչինգ ծրագիրը կկազմակերպվի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Հայաստանի Անկախ Կինոգործիչների Ակումբ (IFCA) բաց նախաձեռնությունը կզարագացնի և կապահովի հայկական կինոոլորտի կայունությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---