Միայն գերագույն հրամանատարն է լիազորված որոշել պաշտպանության փոխնախարարի ճակատագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ճակատագիրը կորոշի Հայաստանի գերագույն հրամանատարը, շաբաթ օրը Երեւանում լարգրողներին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: «Մանվել Գրիգորյանն արձակուրդի մեջ է մինչեւ ապրիլի 1-ը, եւ նրա վերադառնալուն պես Հայաստանի նախագահը որոշում կկայացնի, քանի որ ըստ Սահմանադրության, միայն գերագույն հրամանատարն է լիազորված որոշել նման հարցեր, մասնավորապես, պաշտոնում նշանակելը կամ ազատելը, ինչպես նաեւ զինվորական կոչումներ շնորհելու հարցը»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Ավելի վաղ Սերժ Սարգսյանն ափսոսանք էր հայտնել, որ «Մանվել Գրիգորյանը փորձեց ներքաշվել քաղաքականության մեջ` չենթարկվել Հայաստանի գերագույն հրամանատարին»:



Փետրվարի 21-ին Երեւանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե ընդդիմությանն են միացել պաշտպանության երկու փոխնախարարները, այդ թվում նաեւ Մանվել Գրիգորյանը, որը գլխավորում է «Երկրապահ» կազմակերպությունը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---