Զախարովա. Լավրովն ու ԵԱՀԿ ղեկավարը կքննարկեն ԼՂ կարգավորումը29 մարտի 2018 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն ի թիվս այլ հարցեի կքննարկեն նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ապրիլի 5-ին տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, որը Մոսկվա կժամանի ՌԴ ՊՆ կողմից կազմակերպվող Միջազգային անվտանգության 7-րդ մոսկովյան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով»,-ասել է Զախարովան: Նա հավելել է, որ ՌԴ-ն դիտարկում է ԵԱՀԿ-ն որպես Եվրաատլանտյան տարածքում հանրային անվտանգության կարևոր գործիք: «Նախատեսվում է գնահատականներ փոխանակել Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերի վերաբերյալ»,-ասել է Զախարովան: Ավելի վաղ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն` բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, ինչի համար էլ ահրարժեշտ են համապատասխան համաձայնություններ կյանքի կոչել: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի Փոփոխությունը կկատարվի փորձնական տարբերակով Ֆրանսիայի դեսպանն Ակադեմքաղաքի տարածքում էր․ Առաջնային է համարել հանրակացարանները, տրանսպորտը Այցելուների թվում էր նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին |