ՀՀ քաղաքացիների` շենգենի դիմումների մշակման անվտանգությունը թուրքական ընկերությունում կստուգվի

ՀՀ քաղաքացիների` շենգենի դիմումների մշակման անվտանգությունը թուրքական ընկերությունում կստուգվի

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կստուգի, թե հայաստանցիների համար շենգեն վիզայի ծառայությունները թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությանը վերապահելը համապատասխանում է արդյոք ՀՀ օրենսդրությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ հաշվի առնելով հարցի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունն ու ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիա փոխանցվելու մտավախությունը, գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց:

««Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում Գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ ի թիվս այլնի «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակման ընթացքում օրենքի պահպանումը ապահովելու և անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները կանխելու համար»,- հայտում է նախարարությունը:

Նշվում է, որ գործակալության գործողությունների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտեղեկացվի հանրությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Հայաստանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է:

Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշել էր, որ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում: Նա վստահեցրել էր, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---