// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մարտի 31-ին թողեք չօգտագործվող գույքը և իրերը շքամուտքի մոտ. Դրանք կտեղափոխվեն աղբավայր

Մարտի 31-ին թողեք չօգտագործվող գույքը և իրերը շքամուտքի մոտ. Դրանք կտեղափոխվեն աղբավայր

PanARMENIAN.Net - Մարտի 31-ի համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբն առաջարկում է քաղաքացիներին չօգտագործվող կենցաղային գույքը կամ կոշտ թափոնները թողնել շքամուտքերին կից հատվածներում կամ աղբամանների մոտ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ համապատասխան ծառայությունները տեղում, օրվա ընթացքում կհավաքագրեն դրանք և կտեղափոխեն աղբավայրեր:

Քաղաքացիները կարող են հաղորդել հասցեները, որտեղ թողել են վերոնշյալ անօգտագործելի իրերն ու կոշտ թափոնները՝ զանգահարելով 098 544 564 հեռախոսահամարով կամ գրելով Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին:

 Ուշագրավ
Կոնյակի արտադրությամբ, ըստ լեգենդի, այստեղ սկսել են զբաղվել դեռևս 12-րդ դարից
Հայկական ռադիոյի կատակները նույնիսկ «երկաթե վարագույրի» միջով էին անցնում՝ մերձեցնելով Արևելքն ու Արևմուտքը սառը պատերազմի տարիներին
Նրա խոսքով՝ ներսում արյան հետքեր էին երևում, հավաքվածները պատմում էին վիրավոր երեխայի մասին