Առցանց վաճառքի ռուսական Wildberries հարթակը կմտնի հայկական շուկա

Առցանց վաճառքի ռուսական Wildberries հարթակը կմտնի հայկական շուկա

PanARMENIAN.Net - Առցանց վաճառքի ամենամեծ ռուսական Wildberries հարթակը դուրս կգա հայկական շուկա; Այդ մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է Wildberries համասեփականատեր Վլադիսլավ Բակալչուկը:

Պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք ընկերությունը Բելառուսից, Ղրղզստանից և Ղազախստանից բացի, որտեղ արդեն կա Wildberries, գործել նաև հետխորհրդային տարածքի մյուս երկրներում, Բակալչուկն ասել է, որ մտադիր է դուրս գալ հայկական շուկա:

«Աստիճանաբար մտադիր ենք, այո, Հայաստան, օրինակ: Բելառուսում և Ղազախստանում գործերը մեծ կախում ունեն փոխարժեքի տատանումից: Երբ ռուբլին ուժեղ է, համապատասխանաբար, այնտեղ վաճառքները նվազում են: Երբ այն թույլ է, վաճառքներն աճում են: Հիմնականում աճը նույնպիսին է, ինչպես տեղական շուկայում»,-ասել է գործարարը:

Առցանց վաճառքի ռուսական Wildberries հարթակը 2004-ին հիմնել են Վլադիսլավ և Տատյանա Բակալչուկները: Նրանք զբաղվում են հագուստի, կոշիկի, աքսեսուարների, դիմահարդարման միջոցների, խաղալիքների, տան համար ապրանքների, էլեկտրոնիկայի, գրքերի վաճառքով: Կայքում հասանելի է մոտ 1,5 մլն ապրանք 10.500 բրենդից: Օրական այցելուների թիվը հասնում է մոտ 2 մլն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---