Ս.Սարգսյան. Հայաստանը պատրաստ է հետագայում եւս բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ24 մարտի 2008 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի նորընտիր նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը այսօր հանդիպել են Կրեմլում: «Այն փաստը, որ առաջին այցը նախագահ ընտրվելուց հետո Դուք կատարում եք Ռուսաստան, ռուս-հայկական հարաբերությունների նշանակության յուրովի խորհրդանիշ է»,-ասել է Դմիտրի Մեդվեդեւը: «Ես շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ,-ասել է Մեդվեդեւը:-Մենք ուրախ ենք ողջունել Ձեզ Կրեմլում: «Հուսով եմ, որ Ձեր ղեկավարությամբ մենք միասին կկարողանանք շարունակել այն հարաբերությունները, որ ձեւավորվել են վերջին տարիներին, փոխգործակցության այդ բարձր մակարդակը»,-ասել է Մեդվեդեւը: Սարգսյանը նշել է, որ Հայաստանում գիտեն եւ հարգում են Դմիտրի Մեդվեդեւին: «Հուսով եմ, որ պաշտոնը ստանձնելուց հետո, իսկ ես շնորհավորում եմ Ձեզ ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մենք կկարողանանք շարունակել մեր կապերի ամրապնդմանն ուղղված ավանդական երկխոսությունը»,-ասել է Սարգսյանը: Նրա խոսքերով, Հայաստանը «պատրաստ է հետագայում եւս բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ»: «Մենք պատրաստ ենք հարաբերությունները կառուցել համագործակցության վերաբերյալ արդեն իսկ եղած պայմանավորվածությունների հիման վրա»,-ընդգծել է նա: «Իրոք, եկեք քննարկենք թե ինչ ենք անելու ռուս-հայկական կապերի ապագայի համար»,-առաջարկել է Մեդվեդեւը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նրա առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը, հաղորդում է NEWSru.com-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |