ԶԼՄ-ներ. Ֆրանսիայում ապաստան ստացած ադրբեջանցի լրագրողը ծանր վիրավորվել է

ԶԼՄ-ներ. Ֆրանսիայում ապաստան ստացած ադրբեջանցի լրագրողը ծանր վիրավորվել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովը, որն ապաստան էր ստացել Ֆրանսիայում, ծանր վիրավորվել է անհայտ անձանց կողմից նրա ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների հետևանքով:

Դեպքը տեղի է ունեցել Թուլուզից ոչ հեռու տեղական ժամանակով 09:000-ին: Կնոջ հետ երթևեկող Նամազովի ավտոմեքենային մեկ այլ մեքենա է հավասարվել: Ըստ ականատեսների, լրագրողի ուղղությամբ 8 կրակոց է արձակվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին ֆրանսիական France3 հեռուստաալիքի վրա հղումով:

«Տղամարդը ծանր հրազենային վիրավորում է ստացել մեջքից, նրա կինը վիրավորվել է գլխից: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ կինն ավելի ուշ մահացել է»,-ասել է հեռուստաալիքը սեփական աղբյուրների վրա հղումով:

Ավտոմեքենան, որից կրակ էր բացվել, հեռացել է պատահարի վայրից: Հայտնի չէ, թե քանի մարդ է եղել մեքենայի մեջ:

Նշվում է, որ Ռահիմ Նամազովը 2010-ից ապրում է Թուլուզում: Մինչ այդ նա կալանքի տակ էր Ադրբեջանում և սպառնալիքներ էր ստանում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---