ԱՄՆ վիզայի համար հնարավոր է սոցցանցային տվյալներ պահանջվեն30 մարտի 2018 - 16:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը մտադիր է Միացյալ Նահանգների վիզայի համար դիմած օտարերկրացիներից սոցիալական ցանցերում նրանց հաշիվների, էլեկտրոնային հասցեների և հեռախոսահամարների տվյալները պահանջել: Associated Press-ի փոխանցմամբ, համապատասխան փաստաթուղթը մարտի 29-ին հրապարակվել է պետքարտուղարության կայքում: Նշվում է, որ նոր կարգի հաստատման դեպքում վիզայի համար դիմողներից կպահանջվի վերջին հինգ տարում սոցիալական ցանցերում նրանց պատմությունը: Նոր պահանջը կտարածվի մոտ 15 մլն օտարերկրացու վրա: Նախկինում այս կարգը գործել է միայն այն օտարերկրացիների համար, որոնք եղել են ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում: Ամեն տարի ԱՄՆ վիզայի համար դիմող մոտ 65,000 օտարերկրացի է հայտնվում այս խմբում: Փաստաթուղթը 60-օրյա ժամկետով ներկայացված է հանրային քննարկման, որից հետո այն ուժի մեջ կմտնի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |