Շվեյցարացիները սկսել են աղբը հարևան Ֆրանսիայում թափել. Տնտեսում են

Շվեյցարացիները սկսել են աղբը հարևան Ֆրանսիայում թափել. Տնտեսում են

PanARMENIAN.Net - Շվեյցարացիները սկսել են աղբը հարևան Ֆրանսիայում թափել: Ինչպես հայտնել են Շվեյցարիային սահմանակից ֆրանսիական Ֆրանշ Կոնտեի մաքսատան աշխատակիցները, միայն 2017-ին նրանք 140 շվեյցարացու են բերման ենթարկել, որոնք պատրաստվում էին աղբով լի պարկերը թողնել հարևան երկրում:

Նրանց տուգանել են 150 եվրոյով, որից հետո իրավախախտներից ոմանք արդեն հաստատապես են որոշել աղբը Ֆրանսիայում թողնել, քանի որ «արդեն վճարել են»:

Այդպիսի շվեյցարացիներին Ֆրնաշ Կոնտեում «աղբահան զբոսաշրջիկներ» են անվանում, գրում է ՌԻԱ Նովոստին Le Parisien-ի վրա հղումով:

Ըստ Ֆրանսիայի իշխանությունների, մեկ տարում նրանց հաջողվել է կանխել ավելի քան 10 տոննա աղբի ներկրումը, թեև առավել խորամանկ շվեյցարացիներին դա այնուամենայնիվ հաջողվում է:

Շվեյացարացիների նման տարօրինակ պահվածքի պատճառն աղբահանության չափազանց բարձր գներն են: Որոշ շրջաններում աղբը կարելի է թափել միայն հատուկ պարկերով, որոնք ստացել են տեղական իշխանությունների հավանությունը, մյուս շրջաններում էլեկտրոնային աղբամաններ են տեղադրված, որոնք վճար են գանձում աղբի յուրաքանչյուր կիլոգրամի համար: Մեկ անգամ աղբը նետելու համար երկրի բնակիչը միջինը 2 շվեյցարական ֆրանկ պետք է մուծի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---