Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ճանաչել է սեփական պետություն ունենալու իսրայելցիների իրավունքը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ճանաչել է սեփական պետություն ունենալու իսրայելցիների իրավունքը

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ճանաչել է սեփական պետություն ունենալու իսրայելցիների իրավունքը: Այդ մասին նա հայտարարել է ամերիկյան Atlantic ամսագրին տված հարցազրույցում:

«Պաղեստինցիներն ու իսրայելցիները սեփական հողն ունենալու իրավունք ունեն: Մենք պետք է խաղաղ համաձայնագիր կնքենք՝ ապահովելու համար նորմալ հարաբերություններն ու կայունությունը տարածաշրջանում»,-ասել է Մուհամմեդ բեն Սալմանը, գրում է Deutsche Welle-ն:

Դիտորդները երկու երկրների մերձեցման այլ նշաններ էլ են նկատում: Այդպես, մարտին Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ բացել է իր օդային տարածքը դեպի Թել Ավիվ չվերթ իրականացնող ինքնաթիռի համար:

Ըստ Reuters-ի, Սաուդյան Արաբիային Իսրայելի հետ մերձեցման է դրդում հարաբերությունների վատթարացումն Իրանի հետ:

Նախկինում Սաուդյան Արաբիան չէր ճանաչում Իսրայելն ու դիվանագիտական հարաբերություններ չուներ այդ երկրի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---