Թուրքմենստանում կանանց արգելել են ներկել մազերն ու եղունգները

Թուրքմենստանում կանանց արգելել են ներկել մազերն ու եղունգները

PanARMENIAN.Net - 2018-ի մարտից Թուրքմենստանի պետհաստատություններում աշխատող կանանց արգելել են ներկել մազերն ու եղունգները, ինչպես նաև գունաթափել մազերն ու ոսկե զարդեր կրել: Չի թույլատրվում նաև թարթիչների և եղունգների արհեստական աճեցումը:

Այս որոշման համաձայն Թուրքմենստանի մաքսատները դադարել են գունաթափման և բաց գույների ներկերի ներկրումը, հայտնում են «Թուրքմենստանի խրոնիկաները»:

Արգելվել է նաև եղունգների և թարթիչների արհեստական աճեցման համար անհրաժեշտ նյութերի ներկրումը:

Արդյունքում՝ երկրում կանանց համար առկա նմանատիպ ապրանքները թանկացել են 50 տոկոսով:

Ապրիլից խանութներից կանհետանան մազերի գունաթափման միջոցներն ու եղունգների գելերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---